Երևանում կարծում են, թե բազմավեկտոր քաղաքականություն են վարում՝ ըստ РИА Новости-ի՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Բայց, միևնույն ժամանակ, նրանք հետաքրքրված են Շանհայի համագործակցության կազմակերպությանը միանալով։ Այսինքն՝ նրանք, ինչպես իրենց թվում է, բազմավեկտոր քաղաքականություն են վարում»,- շեշտել է Պեսկովը։               
 

Վարչապետին պատճառները հայտնի չեն

Վարչապետին պատճառները հայտնի չեն
04.07.2014 | 14:49

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ՀՀԿ գործադիր մարմնի նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցելու խնդիրը մինչև տարեվերջ լուծում կստանա, և Հայաստանը կունենա արդյունք։
«Ազատության» դիտարկմանը, թե մեկ շաբաթ առաջ այլ ժամկետ էր նշվել՝ հուլիսի 3-ը, վարչապետը պատասխանեց. «Պայմանավորվածություն եղել էր, հուլիսի 3-ին պետք է հանդիպեին նախագահները, բայց հանդիպումը չի լինելու, և ես համոզված եմ, որ մինչև տարվա վերջ այդ խնդիրը լուծում կստանա։ Պատճառները դեռ հայտնի չեն, բայց որևէ խնդիր չունենք, մենք մեր բոլոր պարտավորությունները կատարել ենք»։ Եվրասիական տնտեսական միության հիմնադիր անդամներից Ղազախստանի արտգործնախարար Երլան Իդրիսովը ասել էր, թե ԵՏՄ-ին անդամակցելու Հայաստանի համաձայնագիրը կարող է ստորագրվել հոկտեմբերին:
Պատասխանելով հարցին, թե ինչո՞ւ է ձգձգվում գործընթացը, ՀՀ վարչապետը հավաստիացրեց, որ խնդիրները կազմակերպչական են, ոչ թե քաղաքական. «Ես որևէ քաղաքական խնդիր չեմ տեսնում»։ Աբրահամյանը հավելեց, որ ինքը հուլիսի 11-ին հանդիպելու է Ռուսաստանի վարչապետին, քննարկելու են նաև Եվրասիականին Հայաստանի միանալու հարցը. «Որ վերադառնամ, մենք արդեն պատասխանը կունենանք։ Նաև տեղյակ եմ, որ ապագայում հանդիպելու են ՀՀ և ՌԴ նախագահները, ամեն դեպքում ես որևէ քաղաքական խնդիր չեմ տեսնում, չկա։ Քիչ սպասենք, մենք արդեն ավելի վստահ կասենք մեր տեսակետները և մեր պատկերացումները, թե երբ կստորագրվի... որ այս տարվա մեջ, ես դրանում ուղղակի համոզված եմ»։

Դիտվել է՝ 615

Մեկնաբանություններ